Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Հայտնի են զույգերը

Հայտնի են զույգերը
23.05.2014 | 13:09

Բելառուսում շարունակվող հոկեյի աշխարհի առաջնությունը թևակոխել է մեկ քառորդի հանդիպումների փուլ: Ավելին, հայտնի են նաև իրար դեմ ելած զույգերը: Այսպես, կանադացիներին բաժին են հասել ֆինները, շվեդներին՝ բելառուսները, չեխերին՝ ամերիկացիները, ռուսներին՝ ֆրանսիացիները: Թեպետ խաղերում ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն դժվար չէ նկատել, որ մեկ քառորդում ավելի շահեկան վիճակում են հայտնվել ռուսներն ու շվեդները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ